Մեր Մասին
Ձեզ ենք ներկայացնում «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ինտերնետային կայքը, որտեղ Դուք կարող եք ծանոթանալ ընկերության պատմությանը, մատուցվող ծառայություններին, ընկերության հաշվետվություններին և այլ ուշագրավ տեղեկություններին:
Կայքում զետեղված տեղեկատվության կապակցությամբ առաջացած հարցերն ու առաջարկությունները կարող եք ուղղել հետևյալ հասցեով` info@gladzoruco.am կամ զանգահարել (010) 55-15-15 հեռախոսահամարով:
Տեղեկացնում ենք նաև, որ կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն լեզվով և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Մեր կայքում այլ անձանց ինտերնետային կայքերին հղումների դեպքում Ընկերությունը պատասխանատվույթուն չի կրում այդ կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության և գովազդների համար և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում ներկայացված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Տեղեկատու հեռախոս` (010) 55-15-15
Ֆաքս` (010) 57-51-19
«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) «Գլաձորբանկ» ՓԲԸ ընկերությունից ՀՀ ԿԲ-ի Խորհրդի 01.07.2003թ. թիվ 224Ա որոշմամբ վերագրանցվել է «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի, որը հանդիսանում է «Գլաձորբանկ» ՓԲԸ ընկերության իրավահաջորդը (լիցենզիա թիվ 5 , գրանցման վկայական` թիվ 5):
Ընկերության հիմնադիրները ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են:
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 500.000.000 ՀՀ դրամ:
Ընկերության գլխամասային գրասենյակի հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0025, Չարենցի փողոց թիվ 1 բ 42 Ընկերության աշխատանքային օրերն են` երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերը` 09:30-18:00
Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է:
Ընկերության ընդհանուր գործունեությունը կառավարվում է Ընկերության խորհրդի, իսկ ընթացիկ գործունեությունը գործադիր տնօրենի կողմից:
Ընկերության խորհուրդը բաղկացած է 3 անդամից, հետևյալ կազմով`
- խորհրդի նախագահ - Ալբերտ Խաչատրյան
Ա.Խաչատրյան (կենսագրական տվյալներ)
- խորհրդի անդամ - «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ գործադիր տնօրեն
Ա. Դարբինյան (կենսագրական տվյալներ)
- խորհրդի անդամ - Կանոնադրական հիմնադրամում ուղղակի նշանակալից մասնակից Նիկոլայ Գաբրիելյան (կենսագրական տվյալներ)
«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում անուղղակի նշանակալից մասնակիցներ չկան:
Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները առևտրային (ձեռնարկատիրական), հիփոթեքային և սպառողական (այդ թվում ավտովարկեր) վարկերի տրամադրումն է:
Ընկերությունը ծառայություններ է մատուցում և իրավաբանական և ֆիզիկական անձանց:
Ընկերության գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է Երևան քաղաքը, և նրա հարակից մարզերը:
Ընկերության կանոնադրությունը
Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը
Ընկերությունը 2011թ. նոյեմբերի 30 -ի դրությամբ ունի 17 աշխատակից
2011թ նոյեմբերի 30 -ի դրությամբ ընկերության ընդհանուր ակտիվները կազմել են 918957 հազ. դրամ, ընդհանուր պարտավորությունները` 232959հազ. դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` 685998 հազ. դրամ:
«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրականի ընկերությունը համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, իր կանոնադրության և կանոնակարգերի իրավունք ունի իրականացնելու ունիվերսալ վարկային կազմակերպություններին բնորոշ բոլոր գործառնությունները: Ընկերությունը հրապարակային օֆերտաների միջոցով փոխառություններ չի ներգրավում: Ընկերությունը իր գործունեության ընթացքում համագործակցում է բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ վճարահաշվարկային հաստատությունների հետ, հաճախորդներին պատշաճ և որակյալ մակարդակով սպասարկելու նպատակով կնքում է պայմանագրեր:
Ընկերության առաքելությունն է` օգտագործելով բանկային համակարգի զարգացման նոր տեխնոլոգիաները, ստեղծելով վարկային կազմակերպություն - հաճախորդ հարաբերությունների յուրօրինակ բիզնես մշակույթ, մատուցել ժամանակակից, բարձրակարգ եւ որակյալ բանկային ծառայություններ:
Նպատակներն են
- փոքր և միջին ձեռներեցության ոլորտում ազատ և արդար առողջ մրցակցային դաշտի ձևավորում, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
- Պահանջարկ ունեցող ֆինանսական ծառայությունների մշակում և ներդնում
- նպաստել բնակչության սոցիալական վիճակի, կենսամակարդակի բարելավմանը, աղքատության կրճատմանը, սպառողական, հիփոթեքային վարկեր և այլ ֆինանսական ծառայություններ տրամադրելու միջոցով
- օժանդակել այն տնտեսական ծրագրերի իրագործմանը, որոնց համար անհասանելի,կամ դժվար հասանելի են ֆինանսական այլ աղբյուրներ:
- Աշխատատեղերի ստեղծում
- Կայուն դիրք ֆինանսական շուկայում
- տնտեսական գործունեության իրականացման ճանապարհով առավելագույն շահույթի ստացումը
Հետադարձ կապ ` info@gladzoruco.am


